Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավելացել են հայկական գինու արտահանման, ներքին սպառման ծավալները. Զարուհի Մուրադյան
«Չնայած այս տարի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ունեցել ենք արտադրության որոշակի անկում, սակայն իրականացված ծրագրերի արդյունքում տարվա 6 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շուրջ 30 տոկոս արտահանման աճ է արձանագրվել»,- այս մասին նշել է Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը՝ նախօրեին կայացած հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ շոշափելի աճ է նկատվում նաև գինու ներքին սպառման շուկայում:
Գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, եթե նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմում էր 1,2 լիտր մեկ անձի հաշվով, ապա 2018 թվականին այն հասել է մեկ անձի հաշվով 2,6 լիտրի:
Գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվել է միջազգային տարբեր ցուցահանդեսներին, որի արդյունքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել օտարերկրյա գործընկերների հետ։ Հայկական գինիներն արդեն ներկայացված են ավելի քան 30 երկրներում, իրացման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Ուկրաինան, Վրաստանը, Չինաստանը և Ֆրանսիան: