Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել  է «Մխիթար Գոշ » մեդալով
Տարածաշրջան
12:27 21/12/2018
ԼՂՀ

Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ » մեդալով

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ  գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի  Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել  է «Մխիթար Գոշ » մեդալով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նշենք, որ 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը Մելիքյանը ստանձնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։

Placeholder
Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ » մեդալով