Մադրիդի դատարանը Ռոնալդուի հետ կապված որոշումը հունվարին կկայացնի
Իրավունք
17:37 22/12/2018
Աշխարհ

Մադրիդի դատարանը Ռոնալդուի հետ կապված որոշումը հունվարին կկայացնի

Մադրիդի դատարանը «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդոյի՝ հարկերից խուսափելու գործի մասին որոշոմ կկայացնի հունվարի 21-ին։ Նիստին պետք է  ներկա լինի ինքը պորտուգալացին, որը նախկինում Իսպանիայի հարկային մարմինների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։

«Սպորտ-էքսպրես»-ի փոխանցմամբ՝ նա 18,8 մլն եվրոյի տուգանք պետք էվճարի, ինչպես նաև դատապարտվելու է երկու տարվա ազատազրկման, սակայն պայմանականորեն:

Իսպանիայի հարկային մարմինը մեղադրել է 2011-ից մինչև 2014 թվականները եկամուտները թաքցնելու մեջ  երբ նա հայտնվել է «Ռեալում»: Նա այդ ժամանակահատվածում հայտարարագրել է 11.5 մլն եվրո, իսկ իրականում այդ գումարը կազմել է 43 մլն: Նախկին պայմանավորվածության համաձայն՝ նա հարկային մարմնին արդեն վճարել է 13.5 մլն եվրո:

Placeholder
Մադրիդի դատարանը Ռոնալդուի հետ կապված որոշումը հունվարին կկայացնի