Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
Իրավունք
23:33 21/12/2018
Հայաստան

Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է

Գեներալ Մանվել Գրիգորյանը քիչ առաջ դուրս եկավ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նա լրագրողների հարցերին չպատասխանեց, միայն ասաց. «Հետո, հետո, հետո»։  Մ. Գրիգորյանն արագ նստեց մեքենան ու հեռացավ։ 

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 

Placeholder
Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է