Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
09:11 22/12/2018
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է 29 մլն 458.3 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 6.3%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 7.2%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2017թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 31 մլն 876.1 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝  34 մլն 160 հազար լիտր:

 

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է