Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ
Աշխարհում
19:51 24/12/2018
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ ախտորոշվել է աջ կոճի շրջանում կոտրվածք։ «Արսենալի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մխիթարյանի լիարժեք ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած «Արսենալ»- «Տոտենհեմի» խաղի ժամանակ Մխիթարյանը ընդմիջմանը փոխարինվել էր: Խաղում «Արսենալը» պարտվել է 0։2 հաշվով։ Լոնդոնի «Արսենալ» ակումբը դուրս է մնացել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից։
 

Placeholder
Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի վեց շաբաթ