Մոսկվայում նախատեսված  է Պուտին-Փաշինյան հանդիպում
Քաղաքական
12:46 24/12/2018
Հայաստան

Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

 

Placeholder
Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպում