Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն
Առողջություն
15:35 25/12/2018
Հայաստան

Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն

Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից մինչև 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ:

Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով:
 

Placeholder
Տոն օրերին բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն