Վարդան Ուռուտյանն ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր
Կրթություն, գիտություն
18:24 25/12/2018
Հայաստան

Վարդան Ուռուտյանն ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  հոգաբարձուների խորհրդի նիստում խորհրդի 27 անդամներից ներկա 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ, միաձայն ռեկտոր է ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար, տնտեսագիտության թեկնածու Վարդան Էդիկի Ուռուտյանին:

Դեկտեմբերի 14-ին լրացել էր «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը, և այդ ժամկետում մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր միայն Վարդան Ուռուտյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԱՀ-ի պաշտոնական կայքից։

Placeholder
Վարդան Ուռուտյանն ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր