Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավստրալիայում Սուրբ Ծնունդը նշում են լողափին։ Այժմ Հարավային կիսագնդում ամառ է և կարմիր լողազգեստներով, Սանտա-Կլաուսի գլխարկով լողափին հայտնվելը վաղույց որևէ մեկին չի զարմացնում։


Եվրանյուզը գրում է, որ այլ դրես-կոդ է Պակիստանում, որտեղ քրիստոնյաները եկեղեցում մասնակցել են Սուրբ Ծննդյան պատարագի։ Երկրում լարված իրավիճակը ստիպել է իշխանություններին ուժեղացնել անվտանգությունը՝ կրոնական վայրը պահպանում են ռազմական ոստիկանները։

Վատիկանում նույնպես ուժեղացված է անվտանգությունը, նրանք, ովքեր մասնակցել են երեկոյան արարողությանը, հատուկ ստուգում են անցել իրավապահների կողմից։ Պատարագը մատուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։


Նշենք, որ Կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այդ տոնը նշում է հունվարի 6-ին: