Հայկական տրիկոտաժեղենի արտադրությունը շարունակում է նվազել
Տնտեսություն
19:52 25/12/2018
Հայաստան

Հայկական տրիկոտաժեղենի արտադրությունը շարունակում է նվազել

Հայաստանում տրիկոտաժեղենի, գուլպեղենի և բամբակյա գործվածքների արտադրությունը  շարունակում է նվազել: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝  2018 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 3 494.3 հազար հատ տրիկոտաժե արտադրանք, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.1 տոկոսով:

Այս տարվա 10 ամիսներին 31.9 տոկոսով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը: Մասնավորապես, 2018-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է  8 135.0 հազար զույգ գուլպեղեն, 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  11 952.8 հազ. զույգ:

Ըստ վիճակագրության՝  5.3 տոկոսով էլ նվազել է բամբակյա գործվածքների արտադրությունը՝  կազմելով  3.6 տոննա:

Placeholder
Հայկական տրիկոտաժեղենի արտադրությունը շարունակում է նվազել