Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ
Քաղաքական
14:33 25/12/2018
Հայաստան

Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

Panorama.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ ՀՔԾ-ն ստացել է ՌԴ  պատասխանը Միքայել Հարությունյանի` ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին:

«Նշված է միայն, որ նա ՌԴ քաղաքացի է, այլ  մանրամասներ չկան։ Մենք լրացուցիչ հարցում ենք ուղարկել, պարզելու՝ թե Միքայել Հարությունյանը երբ է ՌԴ քաղաքացիություն ստացել»,- նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Placeholder
Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ