Աշխարհում նշում են Սուրբ Ծնունդը՝ և եկեղեցիներում, և լողափերին
Հասարակություն
16:52 25/12/2018
Աշխարհ

Աշխարհում նշում են Սուրբ Ծնունդը՝ և եկեղեցիներում, և լողափերին

Ավստրալիայում Սուրբ Ծնունդը նշում են լողափին։ Այժմ Հարավային կիսագնդում ամառ է և  կարմիր լողազգեստներով, Սանտա-Կլաուսի գլխարկով լողափին հայտնվելը վաղույց որևէ մեկին չի զարմացնում։ 

Եվրանյուզը գրում է, որ այլ դրես-կոդ է Պակիստանում, որտեղ քրիստոնյաները եկեղեցում մասնակցել են Սուրբ Ծննդյան պատարագի։ Երկրում լարված իրավիճակը ստիպել է իշխանություններին ուժեղացնել անվտանգությունը՝ կրոնական վայրը պահպանում  են ռազմական ոստիկանները։  

Վատիկանում նույնպես ուժեղացված է անվտանգությունը, նրանք, ովքեր մասնակցել  են երեկոյան արարողությանը, հատուկ ստուգում են անցել իրավապահների կողմից։ Պատարագը մատուցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ 

Նշենք, որ Կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  այդ տոնը նշում է հունվարի 6-ին: 

Placeholder
Աշխարհում նշում են Սուրբ Ծնունդը՝ և եկեղեցիներում, և լողափերին