Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը». Արթուր Ղազինյան
Քաղաքական
09:42 26/12/2018
Հայաստան

Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը». Արթուր Ղազինյան

«Հայաստանը, նոր Սահմանադրությամբ, եղել և մնում է «սուպերվարչապետական» պետություն, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այդ «սուպերվարչապետը» Նիկոլ Փաշինյանն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու,  Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նա շարունակել է. «Լուծարվող և այլ նախարարությունների մեջ ընդգրկվող նախարարությունների աշխատակիցների բողոքը և դրա հանրայինացումը մեծ հաշվով ձեռնտու է Փաշինյանին, քանի որ այդ աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չի արժանանում ՀՀ Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ՀՀ Կառավարության կառուցվածքից դուրս թողելը:

Սա փաստացի Փաշինյանի կողմից այդքան քննադատված «Սուպերվարչապետական» համակարգի դե յուրե շարունակությունն է և իրավաբանական ապացույց, որ Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը»:

Հիշեցնեմ, որ նշված երեք Կառավարությանն առընթեր մարմինները չեն ներկայանում ՀՀ Ազգային ժողով, հաշվետվու չեն Ազգային ժողովին և ուղղակիորեն գտնվում են Վարչապետի անձնական վերահսկողության ներքո:

Հայաստանում հեղափոխություն չի եղել . . .»։ 

Placeholder
Հայաստանում պահպանվելու է «սուպերվարչապետությունը». Արթուր Ղազինյան