Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքագետ. Արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը կարծում է, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում սպասվում են բեկումնային զարգացումներ:
Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները, Ղազինյանը գրում է.
«Միացյալ Նահանգները իր զորքը դուրս է բերում Սիրիայից, ԱՄՆ պաշտպանության նախարարը ներկայացրել է իր հրաժարականը: Դա նշանակում է, որ առկա է պայմանավորվածություն Ռուսաստանի հետ` Իրանի դերակատարությունը Սիրիայում զսպելու հարցում: Առանց Իրանի հարցում Ռուսաստանի հետ պայմանավորվելու, ԱՄՆ իր զորքերը Սիրիայից դուրս չէր բերի, Իսրայելը դա ուղղակի թույլ չէր տա:
Սա բավականին ռիսկային է Հայաստանի համար, քանի որ այս մեծ գործարքի մեջ կարևոր տեղ ունի Արցախի հակամարտության կարգավորումը: Կարծես ուրվագծվում են Ռուսաստան - ԱՄՆ ընդհանուր շահերի ձևավորումը մեր տարածաշրջանում, ինչի հետևանքով Արցախի շուրջ վերջիններիս փոխհամաձայնությունը զգալիորեն կսահմանափակի ստատուս-քվոն պահպանելու Հայաստանի հնարավորությունները:
Փաշինյանի կառավարությունը պետք է պատրաստ լինի իրադարձությունների այսպիսի զարգացմանը և այսօրվանից ձեռնամուխ լինի Արցախյան կարգավորման այլընտրանքային առաջարկության մշակմանը:
Հավատարիմ մնալով իմ` Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահին ծառայելու հանձնառությանը, ինչպես նաև անթույլատրելի համարելով Արցախի հարցում ներքաղաքական ցանցակած շահարկում, հայտնում եմ իմ պատրաստակամությունն ու հանձնառությունը օժանդակել Հայաստանի կառավարությանն ու վարչապետին` Հայաստանի և Արցախի համար առավելագույն նպաստավոր լուծման հասնելու համար:
Սպասվող բանակցություններում Հայաստանը պետք է ներկայանա աննադեպ ուժեղ և համախմբված»։