ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտել ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները
Առողջություն
13:00 26/12/2018
Հայաստան

ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտել ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները

Դեկտեմբերի 26-ից ԵԱՏՄ անդամ երկրներում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջներ կսահմանվեն։ Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։

Սա գնորդներին թույլ կտա առավել գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել։ Խոշոր տառատեսակով «ԳՄՕ» գրառումն այժմ կլինի ապրանքի նկարագրության կողքին՝ ԵԱՏՄ միասնական շուկայի ամբողջ տարածքում։ Ընդ  որում, ԳՄՕ-ի նշանը ձևով և չափով պետք է համապատասխանի ԵԱՏՄ-ի նշանին։

Որպես փոփոխությունների մշակող՝ հանդես է եկել Ռոսպոտրեբնադզորը՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունը։ Փաստաթուղթն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Սննդամթերքի մակնշման վերաբերյալ տեխնիկակական ծանուցման՝ նախկինում գործող կարգը ևս արտադրողին պարտադրում էր ԳՄՕ-ների առկայության դեպքում տեղեկացնել սպառողին, սակայն այդ տեղեկությունները կարող էին գրված լինել մանր տառատեսակով և ոչ այնքան տեսանելի տեղում։ Սա գնորդին կարող էր թույլ չտալ միանգամից նկատել փաթեթավորման վրա առկա գրառումը։

 

Placeholder
ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտել ԳՄՕ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջները