Արքայազն Չարլզը ռուսական երաժշտության սիրահար է
Մշակույթ
19:42 26/12/2018
Աշխարհ

Արքայազն Չարլզը ռուսական երաժշտության սիրահար է

Արքայազն Չարլզը պատմել է իր երաժշտական նախասիրությունների մասին, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

Նա խոստովանել է, որ իրեն դուր են գալիս ուղղափառ շարականները, որոնք կատարում են ռուսական եկեղեցիներում։ Դրանցից մեկը կատարվել է արքայազնի և Կամիլա Փարքեր Բոուլզի հարսանիքի ժամանակ։

Արքայազն Չարլզը սիրում է  նաև Լեոնարդ Կոենի կատարումները։ «Ինձ միշտ դուր է եկել նրա ձայնը»,- ասել է նա՝ երաժշտին համեմատելով Սալվադոր Դալիի հետ։

Արքայազն Չարլզը նաև ասել է, որ ինքը կարևորում է երաժշտական կրթության դերը։

 

Placeholder
Արքայազն Չարլզը ռուսական երաժշտության սիրահար է