ՏՄՊՊՀ. Խոշորացույցի տակ գերիշխողներն են
Տնտեսություն
11:00 26/12/2018
Հայաստան

ՏՄՊՊՀ. Խոշորացույցի տակ գերիշխողներն են

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորին ընդառաջ անցնում  է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում:

Վերահսկողությունը իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, Հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի: Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից: Հանձնաժողովի աշխատանքային խումբը  խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին,  Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»։

Placeholder
ՏՄՊՊՀ. Խոշորացույցի տակ գերիշխողներն են