Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է
Հասարակություն
11:26 26/12/2018
Հայաստան

Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է

Սահադաշտի 14-րդ տարեշրջանի մեկնարկն ազդարարել են Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները:

Քաղաքապետարանից հայտնում են, չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի և ակտիվ հանգստի սիրահարների համար սահադաշտը կաշխատի ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 15:30-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:

Սահելու մեկ ժամվա արժեքն անփոփոխ է. սեփական չմուշկներով՝ 500 դրամ, չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սկսնակներին այստեղ կօգնեն արդեն հմուտ մարզիկները:

Սառցե շնչով, բայց ջերմացնող ռիթմերով երեկոն եզրափակվեց մարզադպրոցի հոկեյի թիմի ցուցադրական ելույթով:  Կարապի լճի սահադաշտը կգործի մինչև 2019 թվականի մարտի 1-ը:


 

Placeholder
Կարապի լճի սահադաշտն արդեն բաց է