Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան
Քաղաքական
17:07 26/12/2018
Տարածաշրջան

Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի նախագահականից միջնորդություն է ներկայացվել երկրի խորհրդարան՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու համար:

«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովին ներկայացված հիշյալ միջնորդության մեջ 8 պատգամավորի անվանացանկում նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանի անունը:

Մնացյալ 7 հոգուց 5-ը դարձյալ HDP-ից են: Ցուցակում զարմանալիորեն հայտնվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռըզա Փոսաջըն:  Իսկ 8-րդը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) պատգամավոր Յուքսել Մանսուր Քըլըչն է:

 

Placeholder
Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել Թուրքիայի խորհրդարան