Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է 2018-ի ընթացքում ամենաշատ մեջբերված լրագրողների ցանկը։ Այն գլխավորում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Ըստ աղբյուրի, առավել շատ մեջբերվել են Սիմոնյանի՝ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ հարցազրույցից հատվածներ։ Հիշեցնենք, որ նրանք կասկածվում էին Լոնդոնում հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստերը թունավորելու մեջ։
Առավել մեջբերվող է եղել նաև Սիմոնյանի կոչը՝ «Ռիա Նովոստի»-ի Ուկրաինայի խմբագիր Կիրիլ Վիշինսկուն աջակցելու մասին։ Խմբագրին կալանավորելը նա համարել էր պատասխան Ղրիմում կամուրջի բացմանը։
Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «Էխո Մոսկվի»-ի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, երրորդ տեղում սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը։