Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց
Իրավունք
18:27 27/12/2018
Հայաստան

Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը,  նա այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել։

Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանից։

«Դատարանը 30 մլն դրամ գրավի չափ էր սահմանել, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել։ Ժամը 15։00-ի սահմաններում գրավի գումարը փոխանցվել», - ասաց փաստաբանը։

Բատիկյանը նշեց, որ Սամվել Մայրապետյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։

«Նա հետազոտվում է, քանի որ կալանքի տակ մնալու ժամանակ նրա վիճակը կտրուկ վատացել է»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով: 

Placeholder
Սամվել Մայրապետյանն ազատ է արձակվել՝ գրավի դիմաց