Մարգարիտա Սիմոնյանը՝ ամենամեջբերվող լրագրող
Հասարակություն
12:30 27/12/2018
Աշխարհ

Մարգարիտա Սիմոնյանը՝ ամենամեջբերվող լրագրող

«Մեդիալոգիա» ընկերությունը կազմել է 2018-ի ընթացքում  ամենաշատ մեջբերված լրագրողների ցանկը։ Այն գլխավորում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Ըստ աղբյուրի, առավել շատ մեջբերվել են Սիմոնյանի՝ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ հարցազրույցից հատվածներ։ Հիշեցնենք, որ նրանք կասկածվում էին Լոնդոնում հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստերը թունավորելու մեջ։

Առավել մեջբերվող է եղել նաև Սիմոնյանի կոչը՝ «Ռիա Նովոստի»-ի Ուկրաինայի խմբագիր Կիրիլ Վիշինսկուն աջակցելու  մասին։ Խմբագրին կալանավորելը  նա համարել էր պատասխան Ղրիմում կամուրջի բացմանը։

Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է «Էխո Մոսկվի»-ի խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, երրորդ տեղում սպորտային մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը։

Placeholder
Մարգարիտա Սիմոնյանը՝ ամենամեջբերվող լրագրող