Քաղաքագետ. Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը
Վերլուծություններ
13:28 28/12/2018
Հայաստան

Քաղաքագետ. Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն այն համոզման է, որ մարդկանց կործանում է իշխանության ձգտումը:

Այս առումով նա հիշեցնում է, որ իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր:

«Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սևերի, սպիտակների, կապույտների և մնացած գույների միջև: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:

Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին և քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:

Մեր խնդիրն է ձևավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:

ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն "Նոր Հայաստանում", բայց նրանց քանակը քիչ է և որակ չի կազմում:

Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը և այն հասցնել իր ավարտին»,-գրել է նա։

Placeholder