Ռուսաստանն ու Հայաստանը կարագացնեն գազի գնի շուրջ բանակցությունները
Տնտեսություն
14:44 28/12/2018
Աշխարհ

Ռուսաստանն ու Հայաստանը կարագացնեն գազի գնի շուրջ բանակցությունները

Ռուսաստանի ու Հայաստանի բանակցությունները գազի շուրջ կինտենսիվացվեն։ Ռիո նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ թեման շոշափվել է երեկ: Պայմանավորվել ենք ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, քանի որ մինչև երեկ չէինք կարողանում արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը:

Խոսելով բանակցությունների ժամկետների մասին, Պեսկովը նշել է, որ «դրանք կան և մենք ցեյտնոտի մեջ ենք»:

ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրը 150 դոլարով:

Հիշեցնենք, որ Մոսկվա այցից հետո Նկոլ Փաշինյանը գազի գնի հետ կապված ասել էր. «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով։ Իհարկե, արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, և այդ զգայունությունը գիտակցում են թե Հայաստանի կառավարությունում, թե Ռուսաստանում, բայց, ընդհանուր առմամբ, ես լավատես եմ տրամադրված նաև այս թեմայի շուրջ, և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։
 

Placeholder
Ռուսաստանն ու Հայաստանը կարագացնեն գազի գնի շուրջ բանակցությունները