Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը
Մշակույթ
15:00 28/12/2018
Աշխարհ

Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը

Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է  ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան:

«Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։ 

«Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր նկարներն ապահովագրված են։ Երկրորդ, նրանք ապահովված են անհրաժեշտ պաշտպանությամբ: Առաջին անգամ չենք ցուցահանդես կազմակերպում»,- ասել է Մեդիսնկին։

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում։ Նրա կողմից ստեղծված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկն է։ Այնտեղ պահվում է ծովանկարիչի ամենամեծ հավաքածուն՝ 416 աշխատանք, այդ թվում «9-րդ ալիք» հանրահայտ կտավը։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն։

Placeholder
Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը