Հայաստանում այս տարի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելացել է
Իրավունք
17:37 29/12/2018
Հայաստան

Հայաստանում այս տարի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելացել է

Հայաստանում հանցագործությունների թիվն այս տարվա հունվար-նոյեմբերին ավելացել է: ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, հանրապետությունում 11 ամիսներին գրանցվել է 20 267 հանցագործություն, 2017-ի հունվար-նոյեմբերին` 17 898 հանցագործություն:

Նախորդ տարվա համեմատ ավելացել են միջին ծանրության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Համեմատության համար նշենք, որ այս տարի հունվարից նոյեմբեր գրանցվել է առանձնապես ծանր 209 հանցագործություն, նախորդ տարի` 161:  Ավելացել են նաև հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների թիվը, 2018-ին գրանցվել է 53 դեպ, 2017-ի` 49-ի փոխարեն: Աճել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը` այս տարվա 11 ամիսներին գրանցվել է  414  դեպք, նախորդ տարի`  309-ը:

Ավելացել են երթևեկության խախտումների,  մահվան ելքով պատահարների թիվը: Այս տարվա հունվար-նոյեմբերին գրանցվել է մահվան ելքով 205 պատահար, նախորդ տարվա 159-ի փոխարեն:

Մանրամասները` աղյուսակում:



 

 

Placeholder
Հայաստանում այս տարի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թիվն ավելացել է