Լուվրը գերազանցել է այցելությունների սեփական ռեկորդը
Օրվա թեմա
14:40 03/01/2019
Աշխարհ

Լուվրը գերազանցել է այցելությունների սեփական ռեկորդը

2018 թվականին Լուվրի այցելուների թիվը գերազանցել է 10 միլիոնը, ինչը ռեկորդային է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեզը։

«Իր պատմության մեջ առաջին անգամ, ես կարծում եմ, թանգարանների պատմության մեջ առաջին անգամ, 2018-ին ավելի քան 10 միլիոն մարդ է այցելել Լուվր»,- նշել է նա։

Մարտինեզի կարծիքով, իրենց հաջողվել է ռեկորդ սահմանել  «Փարիզում միջազգային զբոսաշրջության վերականգնման» շնորհիվ. Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակումից հետո  զբոսաշրջիկների թիվը նվազել էր։ 

Թանգարանի գրանցած նախորդ ռեկորդը 2012-ին, այցելությունը կազմել էր 9,7 միլիոն։

Լուվրը որպես գեղարվեստական թանգարանը հանրության առջև բացվել է 1793 թվականին։ Առաջին ցուցադրությունը կազմված է եղել 537 նկարից և արվեստի այլ առարկաներից։ Այժմ Լուվրն աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկն է։

Placeholder
Լուվրը գերազանցել է այցելությունների սեփական ռեկորդը