«Շտապբուժօգնությունը» օրական սպասարկում է 850-ից ավելի կանչ
Առողջություն
18:00 03/01/2019
Հայաստան

«Շտապբուժօգնությունը» օրական սպասարկում է 850-ից ավելի կանչ

2018 թվականի դեկտեմբերի 31-ից առ այսօր «Շտապբուժօգնություն» ծառայությունը օրական սպասարկել է 850-ից ավելի կանչ։ Panorama.am-ը տեղեկացավ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից։

Նա նշեց, որ կանչերի հիմնական մասը եղել են սրտանոթային,  սուր շնչառական հիվանդությունների հետ կապված, նաև վնասվածքների:

«Թունավորումների դեպքեր չունենք»,- ասաց Թ. Ստեփանյանը։

Նշենք, որ շտապօգնությունը տոն օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով:

Placeholder
«Շտապբուժօգնությունը» օրական սպասարկում է 850-ից ավելի կանչ