«Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան»
Մշակույթ
13:45 03/01/2019
Աշխարհ

«Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան»

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում հունվարի 13-ին բացվելու է «Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսը։

Այն կազմակերպում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնը մոսկովյան Art-Planet պատկերասրահի հետ համատեղ «Հին-նոր» արտ-նախագծի շրջանակում, որտեղ ժամանակակից նկարիչների հետ միասին ցուցադրվելու են 19-րդ դարի վերջի-20-րդ դարի սկզբի վարպետների աշխատանքներ՝  Ի.Շիշկին, Ա.Սավրասով, Ի. Կրաչկովսկի, Դ.Նալբանդյան և ուրիշներ։ Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ցուցահանդեսում ներկայացված են լինելու գեղանկարներ, գրաֆիկական և դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքներ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև հունվարի 27-ը։

Placeholder
«Ձյունե կամուրջ. Հայաստան-Ռուսաստան»