Կենսաթոշակները՝ վաղվանից
Հասարակություն
16:16 03/01/2019
Հայաստան

Կենսաթոշակները՝ վաղվանից

2019թ. հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից: Այս մասին տեղեկանում ենք Սոցիալական ապահովության ծառայությունից։

Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերի 29-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծի  նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:

Ըստ նախագծի՝ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։

Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման՝ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:

Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։

Նախագծով սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։

Placeholder