Հայաստանում 2018թ-ի 11 ամիսներին արտադրվել է 27 մլն 686.9  հազար հատ ծխախոտ
Տնտեսություն
10:47 04/01/2019
Հայաստան

Հայաստանում 2018թ-ի 11 ամիսներին արտադրվել է 27 մլն 686.9 հազար հատ ծխախոտ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018  թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 11.3%-ով:

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է  ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից, եթե 2017 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել 24 մլն 867.5 հազար հատ սիգարետ, ապա 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 27 մլն 686.9    հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 15.1%։

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է։

 

Placeholder
Հայաստանում 2018թ-ի 11 ամիսներին արտադրվել է 27 մլն 686.9 հազար հատ ծխախոտ