Հայկական գորգերի արտադրությունը գրեթե 60%-ով աճել է
Տնտեսություն
18:33 04/01/2019
Հայաստան

Հայկական գորգերի արտադրությունը գրեթե 60%-ով աճել է

Հայկական գորգերի արտադրությունը շարունակում է աճել: ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-նոյեմբերին  հանրապետությունում արտադրվել է 24.3 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59.9 տոկոսով։

Նշենք, որ 2017թ-ի  հունվար-նոյեմբերին արտադրվել է 4.2 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը  2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես,  նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։

Placeholder
Հայկական գորգերի արտադրությունը գրեթե 60%-ով աճել է