Հայաստանում 2018-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 204 հազար 168 կարատ ադամանդ
Տնտեսություն
11:55 04/01/2019
Հայաստան

Հայաստանում 2018-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 204 հազար 168 կարատ ադամանդ

Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրության ծավալները զգակի աճել են: Panorama.am-ը Ազգային վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է  204 հազար 168 կարատ ադամանդ՝  2017 թվականի համեմատ աճելով  11.6 տոկոսով:

2017 թվականի 11 ամիսներին Հայաստանում արտադրվել է  179 հազար 285 կարատ ադամանդ:
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա 2018 թվականի հունվար-նոյեմբերին հանրապետությունում  արտադրվել է 2 028.6 կգ ոսկերչական արտադրանք,  ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2%-ով: 2017թ-ին Հայաստանում արտադրվել է 1 824.2 կգ ոսկերչական արտադրանք:

Placeholder
Հայաստանում 2018-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 204 հազար 168 կարատ ադամանդ