ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց
Քաղաքական
15:29 05/01/2019
ԼՂՀ

ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Placeholder
ՊԲ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց