Ավետիք Իշխանյանը դիմում է ԱԱԾ-ին
Իրավունք
18:35 06/01/2019
ԼՂՀ

Ավետիք Իշխանյանը դիմում է ԱԱԾ-ին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դիմում է ԱԱԾ-ին, ինչպես ինքն է ասում` կյանքում առաջին անգամ: Նրան մտահոգել է Արցախում ֆրանսիահայ միասեռականին ծեծի ենթարկելու վերաբերյալ ապատեղեկատվությունը, հույս ունի, որ Ազգային անվտանգության ծառայությունը կբացահայտի մեղավորներին:

«Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով , պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված, լուրը քարը քարի վրա չթողնող , միանգամայն համոզիչ հերքումը։ Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։

Արդ, ո՞վ , կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։
Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին»,-գրել է Իշխանյանը։

Placeholder
Ավետիք Իշխանյանը դիմում է ԱԱԾ-ին