Արայիկ Հարությունյան. Առնվազն վաղվանից սկսել դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը
Կրթություն, գիտություն
15:12 06/01/2019
Հայաստան

Արայիկ Հարությունյան. Առնվազն վաղվանից սկսել դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը

Հունվարի 8-ին մեկնարկում է նաև ուսումնական գործընթացը: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ավելի վաղ հերքել էր տարածված այն լուրերը, որ արձակուրդները երկարաձգվում են:

Այսօր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` այն հասցեագրելով դպրոցների տնօրեններին, տնտեսվարներին:

«Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:

Նաև մարզերի և համայնքների ղեկավարներին խնդրում եմ ուշադրության տակ պահել այս հարցը և վաղը ստուգել դպրոցները, թեպետ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես այս հարցը պահում է ուշադրության կենտրոնում: Երեկ և այսօր զրուցել եմ նրա հետ մարզային ենթակայության դպրոցներում ջեռուցման ապահովման հարցի վերաբերյալ»,-գրել է նախարարի պաշտոնակատարը:

Նկատենք սակայն, որ սոցցանցը այն հարթակը չէ, ուր պաշտոնակատարը պիտի իր սրտի զեղումը արտահայտի իր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն: Նախարարի պաշտոնակատարը պիտի կամ շրջաբերական իջեցներ, կամ դիմեր քաղաքապետարաններ ու մարզպետարաններ:

Հուսանք՝ ֆինանսական ու վառելիքի հարցերը լուծված են:

Placeholder
Արայիկ Հարությունյան. Առնվազն վաղվանից սկսել դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը