Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
Իրավունք
15:07 06/01/2019
Աշխարհ

Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի  Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքից  հետո ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել  ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով:  Այս մասին գրում են ղազախական լրառվամիջոցները` վկայակոչելով երկրի դատախազությանը:

Հիշեցնենք, որ  միջադեպի հետևանքով  23-ամյա երիտասարդ է մահացել, երեքը վնասվածքներ են ստացել: Նրանցից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

 Կասկածյալների թվում հայեր կան:` Տ. Մ. Մալխասյան, Ս. Ս Մալխասյան: Նրանք կալանավորված են,  մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար:

«Քննության շրջանակում  ձերբակալվել է յոթ կասկածյալ, նրանից հինգը կալանավորվել են, մեկի`  Ն. Գուրուրյանի  նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել»,-նշել են դատախազությունից:

Դատախազությունը նաև քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել, չտրվել պրովոկացիաների: Հիշեցնենք, որ այսօր Ղազախստանում կարճատև ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում  առաջարկել են «այրել հայերին»:

Ի պատասխան սոցիալական ցանցերում տարածված ոչ հավաստի տեղեկությունների, ըստ որոնց, իբր կոնֆլիկտը ազգային հողի վրա է եղել, դատախազությունն ավելի վաղ հերքել էր, ուշադրություն հրավիրելով փաստին, որ ծեծկռտուքը եղել է երկու ընկերությունների միջև, չի ունեցել միջազգային բնույթ:

Երկու կողմերում էլ եղել են Ղազախստանի ու այլ համայնքների ներկայացուցիչներ:
Միջադեպի վերաբերյալ ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եղել Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը:

 

Placeholder
Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով