Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելիություն
Հասարակություն
10:00 08/01/2019
Հայաստան

Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելիություն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Թալինի, Սպիտակի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Placeholder
Վարդենյաց լեռնանցքում բուք է և ցածր տեսանելիություն