Անկարայում տեղի է ունեցել դեսպան Կառլովի սպանության գործով առաջին լսումը
Իրավունք
18:27 08/01/2019
Տարածաշրջան

Անկարայում տեղի է ունեցել դեսպան Կառլովի սպանության գործով առաջին լսումը

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով առաջին լսումը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թըդեյը»։

Անկարայի դատախազությունը նոյեմբերի վերջին Երկրորդ դատարան էր ուղարկել մեղադրական եզրակացությունը։ Այս գործով անցնում է 28 կասկածյալ։

Դատավորի խոսքով, կասկածյալներից որոշները գտնվում են արտերկրում, ինչի պատճառով էլ հունվարի 8-ին դատարանում ներկա չեն լինի։

Մեղադրյալի աթոռին հայտնվել է ընդհանուր առմամբ 18 կասկածյալ, որոնցից 4-ը գտնվում են բանտում և դատական գործընթացին մասնակցում են տեսակապի միջոցով։

Հիշեցնենք, որ դեսպան Կառլովը Անկարայում սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին։

 

Placeholder
Անկարայում տեղի է ունեցել դեսպան Կառլովի սպանության գործով առաջին լսումը