Փաշինյան. Կեցցե՛ աշխատանքը
Քաղաքական
11:11 08/01/2019
Հայաստան

Փաշինյան. Կեցցե՛ աշխատանքը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է տոներից հետո աշխատանքային առաջին օրվա կապակցությամբ։

«Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք:

Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 28-ից հունվարի 7-ը ոչ աշխատանքային էր։ 

Placeholder
Փաշինյան. Կեցցե՛ աշխատանքը