Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը
Կրթություն, գիտություն
19:17 09/01/2019
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը։

Ըստ այդմ՝ հիմնադրամի անունից առաջադրված խորհրդի անդամներն են ԿԳ նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Ս. Գոգյանը, ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար Ա. Շագաֆյանը և այլն։

Հիշեցնենք, որ նախկինում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ավելի վաղ հրաժարվել էր այդ պաշտոնից:

Placeholder
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը