Աշխատասենյակում ուտելու կանոնները
Հասարակություն
14:27 09/01/2019
Աշխարհ

Աշխատասենյակում ուտելու կանոնները

Կոլեկտիվում համակեցության կանոնները պահանջում են աշխատողներից աշխատավայրում չօգտագործել սուր հոտ ունեցող սնունդ, քանի որ յուրահատուկ հոտը կարող է նյարդայնացնել թիմին։

«Խորհուրդ չի տրվում ուտել սուր հոտով սնունդ, քանի որ հոտը երկար է մնում, տհաճ է լինում»,- Ռիա նովոստիին ասել է էթիկետի փորձագետ Էլեոնորա Բասմանովան։

Խոսելով աշխատավայրում ուտելու մասին, փորձագետն ասել է, որ դա չի նպաստում թիմի աշխատանքային մթնոլորտին, ինչ-որ մեկին ինչ-որ հոտեր կարող է նյարդայնացնել, համակեցության կանոնները պահանջում են դա հաշվի առնել։

«Եթե սննդամթերքն ունի սուր կամ երկարատև հոտ, հատկապես սխտոր, ապա իհարկե, դա աշխատավայրում չի ստեղծում աշխատանքային մթնոլորտ, կարող է ինչ որ մեկի ախորժակը գրգռել, կամ, հակառակը տեղի ունենա։ Դա գրասենյակում  կտրուկ փոխում է մթնոլորտը,  ընդհանուր դժգոհությունը  առաջացնում։ Այդ պատճառով շփման մշակույթի կանոնները մեզանից պահանջում են հաշվի առնել ոչ միայն այն, ինչ մենք ուզում են, այլ այն, ինչ մենք կարող ենք ուտել»,-  ասել է էթիկետի փորձագետը։

Placeholder
Աշխատասենյակում ուտելու կանոնները