Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը
Իրավունք
17:17 09/01/2019
Հայաստան

Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է։ Հայտնում է «Սպուտնիկ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի  ներգին գործերի նախարարությանը։

  Նրան իրավապահները հայտնաբերել են Ռուսաստանի Օմսկի շրջանում։ Նարեկ Գուրուրյանը Հայաստանի քաղաքացի է։

ՆԳՆ-ի հաղորդագրության համաձայն, Գուրուրյանը կասկածվում է հունվարի 1-ի գիշերը Կարագանդայում խուլիգանական գործողություններ և սպանություն կատարելու մեջ։ Այս պահին քննարկվում է օրենքին համապատասխան նրանՂազախստանին արտահանձնելու հարցը։

Ավելի վաղ, Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ ինքը ոչ մեկի չի սպանել ու պատրաստ է հանձնվել ղազախ իրավապահներին։

Placeholder
Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը