«Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները»
Մշակույթ
09:00 09/01/2019
Աշխարհ

«Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները»

Հունվարի 12-ին Վորոնեժի գրական թանգարանում կայանալու է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամի 128-ամյակին նվիրված «Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները» խորագրով երեկո։ свик-тв.рф-ի հաղորդմամբ, խոսքը գնում է 1930 թվականի ամռանը նրա Հայաստան այցելության ու պոետի ստեղծագործական գործունեության մասին։ 

Վորոնեժի հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտները մայրենի լեզվով ներկայացնելու են նրա «Հայաստան» շարքից բանաստեղծություններ և «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ուղեգրությունը, ցուցադրվելու է ֆիլմ։ Հանդիպումն ավարտվելու է «Մանդելշտամը Վորոնեժում» թանգարանային ցուցադրության դիտմամբ։

2011 թվականի Վորոնեժի գրական թանգարանում բացվել է մշտական ցուցադրություն՝ նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։ Օսիպ Մանդելշտամը  1930 թվականին եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ՝ նվիրված Հայաստանին և հայությանը։

Placeholder
«Օսիպ Մանդելշտամի հայկական որմնանկարները»