Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Մշակույթ
10:00 10/01/2019
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՀՀ մշակույթի նախարարությունն որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին։ Այդ մասին նախօրեին թատրոնի աշխատակազմին հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այս մասին հայտնում են Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։ 

Ն․ Ղարիբյանն ասել է, որ  2018թ․ դեկտեմբերի 30-ին լրացել էր Ֆ․ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը․ «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության՝ բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձիք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլևս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»։

Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999թ․-ից։ Որպես դերասան թատրոնում աշխատանքի է անցել 1993թ.-ից։

Placeholder
Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի