Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում «թավշյա հեղափոխության» պատիժն է. «Эхо Москвы»
Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» պատիժն է։ «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում այսպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Սերգեյ Ալեկսաշենկոն։
«Հայաստանի համար այն թվում է որպես պատիժ՝ ժողովրդական բողոքների ճնշման ներքո նախագահի հրաժարականի համար։ Պուտինի համար սա անթույլատրելի բան է, որի համար երկիրը պետք է պատժվի»,-ասել է Ալեկսաշենկոն։
Հունվարի 1-ից Հայաստանի համար գազի գինը 150 դոլարից բարձրացավ 165 դոլարի՝ 1000խմ-ի դիմաց։ Նշվում է, որ Հայաստանը քննարկում է Ռուսաստանի փոխարեն Իրանից գազի գնման հնարավորությունը։ Այն, որ նման մատակարարման հնարավորությունը քննարկվում է, հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։