Շերը կոչ է արել դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
Հասարակություն
13:00 10/01/2019
Աշխարհ

Շերը կոչ է արել դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

Ամերիկացի երգիչ Շերը Թվիթերում կոչ է արել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կանգնեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը։ Նախ նա քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ի՞նչ հումանիտար ճգնաժամի մասին է նա (Թրամփ) խոսում։ Այն մասին, որտեղ նա առևանգում է երեխաներին մայրերի ձեռքի՞ց։ Կամ որտեղ նրա վարչակազմը սպանում է երկու յոթամյա երեխաների՞։ ... Թրամփն ասում է, որ Մեքսիկան վճարելու է պատի համար ... »,- գրել է Շերը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, երգչուհին նաև դիմել է Փելոսին՝ կոչ անելով դադարեցնել կառավարության «փակումը»։

«Նենսի, դու հերոս ես։ Տուր Թրամփին նրա անիծված փողերը»,- գրել է նա։
 

Placeholder