Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանելու Բոբ Դիլանի մասին
Մշակույթ
18:22 11/01/2019
Աշխարհ

Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանելու Բոբ Դիլանի մասին

Netflix ծառայությունը հայտարարել է, որ Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ է նկարահանելու  Բոբ Դիլանի լեգենդար Rolling Thunder Revue համերգային շրջագայության մասին։

Գազետա.ռու կայքը, հղում անելով Variety-ին, գրում է, որ ֆիլմում ներկայացվելու է Բոբ Դիլանի հետ նոր հարցազրույց։ Հեղինակների մտահղացմամբ, ռեժիսորը պետք է արձանագրի «1975 թվականի Ամերիկայի բարդ ոգին ու ցույց տալ, թե ինչպես է Դիլանը նվագել այդ աշնանը»։
Ֆիլմն առ-ցանց տիրույթում կլինի 2019 թվականին։

Rolling Thunder Revue շրջագայությունը սկսվել էր 1975 թվականի հոկտեմբերին և  շարունակվել է մինչև 1976 թվականի մայիս։

Placeholder
Մարտին Սկորսեզեն ֆիլմ է նկարահանելու Բոբ Դիլանի մասին