Ո՞վ կլինի Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարը
Քաղաքական
13:45 11/01/2019
Աշխարհ

Ո՞վ կլինի Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին։

Նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունների ներկայացման համար վերջնաժամկետն ավարտվել է ու ԵԽ նախարարների կոմիտե ներկայացվել է 4 թեկնածություն՝
1. Դիդիե Ռեյնդերս – Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար։
2. Անդրիուս Կուբիլյուս – Լիտվայի Սեյմի անդամ, նախկին վարչապետ
3. Դորա Բակոյանիս – Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին ԱԳ նախարար։
4. Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ - Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար:

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդից, 4 թեկնածուների հետ հարցազրույցներ կլինեն առանձին-առանձին 2019թ.-ի մարտին, որից հետո կորոշվեն վերջնական թեկնածուները, որն էլ կներկայացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։

ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարին կընտրի 2019թ.-ի հունիսին։ Նոր գլխավոր քարտուղարի մանդատը կսկսվի 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից։

Նշենք, որ թեկնածուներից Դորա Բակոյանիսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտերիմն է։

Թորբյորն Յագլանդը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն է 2009թ.-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով։

 

Placeholder
Ո՞վ կլինի Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարը